ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հայաստանը որևէ քաղաքական ռեսուրս չունի Արցախի վտարանդի իշխանություն պահելու համար

Հայաստանը որևէ քաղաքական ռեսուրս չունի Արցախի վտարանդի իշխանություն պահելու համար
17.04.2025 | 19:01

Արցախահայության դեմ կեղտոտ արշավը խրախուսվում է Հայաստանի իշխանության կողմից:

Սրանում ես որևէ կասկած չունեմ:

Աջակցության ծրագրերը դադարեցվում են՝ զուգորդված արցախահայության դեմ կեղտոտ կամպանիայով:

Սակայն Փաշինյանի ուրացման անբարո քաղաքականությանը չի կարելի հակադրվել անիրական օրակարգերով, որոնք կարող են վտանգել ոչ թե գործող իշխանության, այլ երկրի կայունությունը:

Արցախի վերջին նախագահի պաշտոնավարումը մեկ ամսից կավարտվի: Արցախի պատգամավորները նիստ են հրավիրել, օրենսդրական փոփոխություններով կարգավորելու նախագահի հետագա պաշտոնավարման հարցը, որ Արցախից հեռանալուց հետո էլ պահպանվի պետական համակարգը:

Այդ փոփոխություններով կա՛մ նոր նախագահ կընտրեն, կա՛մ Սամվել Շահրամանյանը կշարունակի պաշտոնավարել:

Անկեղծ կլինեմ՝ սա լավ լուծում չի:

Նախ, երբ չկա պետականություն, չես կարող պետական համակարգ պահպանել:

Երկրորդ, այսօրվա ուժային դիսբալանսի պարագայում Հայաստանը որևէ քաղաքական ռեսուրս չունի Արցախի վտարանդի իշխանություն պահելու համար. այդ փաստն ուղղակի հաղթաթուղթ է դառնալու Բաքվի համար:

Արցախցիներն, անշուշտ, պետք է ինքնակազմակերպվեն ու հետամուտ լինեն իրենց խնդիրների լուծմանը, սակայն դա պետք է լինի ոչ թե պետական կառույցների, այլ՝ հասարակական, քաղաքացիական նախաձեռնությունների տեսքով:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ